«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2002-08-01 | #144, 2002-08-02 | #145, 2002-08-03


ՄԻՇՏ ԶԱՐՄԱՑԱԾ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻՆ

Ըստ երեւույթին գլխավոր «Իրավունքը» միշտ ուզում է զարմացած լինել։ Եվ այդ անսահման ձգտման մեջ վերջերս ՀՌԱԿ-ին նվիրաբերել է նախկինում «Զվարթնոց» կինոթատրոնի շենքը։ Եվ քանզի պարոններին հետաքրքրում է, թե ինչ «աղբյուրներից» են ստացվել անհրաժեշտ միջոցները, պատասխանում ենք. 1. դրանք չի տվել Սյամո Բաբայանը, քանզի, ըստ հավաստի աղբյուրների, նա իր փողերը ծախսել է 1999 թ. ԱԺ ընտրություններում ոմանց պատգամավոր հաջողացնելու համար եւ մաքուր ոտքերով ու բեղերով մի շարք ազնիվ եւ սկզբունքային գործիչների ավտոմեքենաներով երթեւեկելը կազմակերպելու համար։ 2. Դրանք չի տվել ոչ մի բանկ, այդ թվումՙ Ագրոբանկը։ 3. Ընդհանրապես շենքը չի գնվել, այլ ընդամենը մեկ տարով վարձակալվել է։

Ինչ վերաբերում է մասնատված հարցազրույցներից մշտապես զարմանալուն, ապա բարի եղեք կարդալ սեփական թերթի առաջին էջում բերված հատվածները։ Ի դեպ, մշտապես զարմացածներն ուրիշ բան են հիշեցնում։

ՀՌԱԿ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4