Երեկՙ օգոստոսի 2-ին, տեղի է ունեցել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստը։
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը փոխատենապետ Հարություն Առաքելյանին նշանակել է տեղական կառավարման մարմինների ընտրությունների ՀՌԱԿ նախընտրական շտաբի պետ։ Ընկ. Հարություն Առաքելյանին հանձնարարվել է նախապատրաստել առաջարկություններ շտաբի կազմի եւ աշխատանքային պլանի կապակցությամբ։
Վարչությունը, ղեկավարվելով ՀՌԱԿ կանոնադրության 40 հոդվածով, որոշում է ընդունել մեկ ամսվա ընթացքում ձեւավորել կուսակցության Սյունիքի, Արթիկի եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքների շրջանային վարչություններըՙ հրավիրելով շրջանային պատգամավորական ժողովներ։
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը ներկուսակցական կարգապահությունն ուժեղացնելու նպատակով նպատակահարմար է գտել ՀՌԱԿ ակումբների վարչությունների ուշադրությունը հրավիրել առանձին ՀՌԱԿ անդամների կուսակցական պատկանելության նպատակահարմարության խնդրին, որոնք չեն կատարում կանոնադրության պահանջները։
Հանրապետական վարչությունն արձանագրելով, որ ՀՌԱԿ կազմում այժմ գործում են 4 շրջանակներ եւ 132 ակումբներ, հաստատեց օգոստոս ամսվա ընթացքում կուսակցական նոր կառույցների ձեւավորման ծրագիրը։
Քննարկվեցին նաեւ մի շարք այլ հարցեր։