ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օգոստոսի 2-ի որոշմամբ Հովհաննես Երիցյանը ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետի պաշտոնից։ Ինչպես հայտնեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի մեկ այլ որոշմամբ ՔԱԳՎ պետ է նշանակվել Սամվել Մարգարյանը։
Սամվել Մարգարյանը 1991-92 թթ.-ին եղել է Հայաստանի պետական ավիաընկերության փոխպրեզիդենտի պաշտոնակատար, 1992-94 թթ. աշխատել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, վարելով տարբեր պաշտոններՙ մինչեւ պետի պաշտոնակատար։ 1994 թ.-ին զբաղեցրել է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, 1994-98 թթ.-ին եղել է «Հայկական ավիաուղիների» գլխավոր ներկայացուցիչը Բուլղարիայում, իսկ 1998-2001 թթ.-ինՙ ՔԱԳՎ պետի տեղակալ։
Ամուսնացած է, ունի 3 երեխա։