ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) 2003թ.-ի պետբյուջեի հատկացումներից բացի ակնկալում է ստանալ եւս 250 մլն դրամ (մոտ 446 հազար դոլար)։ Ինչպես ակադեմիայի նախագահության օգոստոսի 2-ի նիստում հայտնեց ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, այդ գումարն անհրաժեշտ է համակարգի գիտահետազոտական ինստիտուտների կողմից էլեկտրաէներգիայի, ջերմամատակարարման, ջրի եւ այլնի դիմաց վճարումների իրականացման նպատակով, որոնց գծով պարտքեր են կուտակվել դեռեւս 1999 թ.-ի հոկտեմբերից։
Ֆ. Սարգսյանի խոսքերով, եթե նշված գումարը հատկացվի, ապա բացի այդ ծախսերից, նախատեսվում է նաեւ աջակցել կիրառական նշանակություն ունեցող գիտական հետազոտություններին։