«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2002-08-01 | #144, 2002-08-02 | #145, 2002-08-03


ՍՊԱԾ-Ը ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ՍԵՅՍՄԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Ի պատասխան ս. թ. օգոստոսի 2-ին «Ազգ» օրաթերթում տպված «Այսօր մինչեւ հնարավոր երկրաշարժի մասին զեկույցը հասնի վարչապետին, երկրաշարժը տեղի ունեցած կլինի» ՍՊԱԾ-ի նախկին պետ Ս. Բալասանյանի հարցազրույցի, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) մամլո կենտրոնն իրավասու է տեղեկացնելու, որ ՍՊԱԾ-ն աշխատում է սովորական օպերատիվ ռեժիմով եւ վերահսկում է սեյսմիկ իրավիճակը ՀՀ տարածքում։

Ընդհանրապես ցանկացած կառուցվածք, եւ մասնավորապես ՍՊԱԾ-ը, չի ձեւավորվում մեկ անձի շուրջ եւ մեկ անձի գնալով չի պայմանավորված նրա հետագա նորմալ գործունեությունը։

Ներկայումս համաձայնեցման փուլում գտնվող ՍՊԱԾ-ի կանոնադրության եւ կառուցվածքի նախագծերում ամբողջապես պահպանված են ՍՊԱԾ-ի գործող լիազորությունները եւ գործող կարգը։

Ինչ վերաբերում է վտանգի մասին օպերատիվ իրազեկմանը ՀՀ ղեկավարությանը, ապա առ այսօր համաշխարհային պրակտիկայում չի եղել մի դեպք, որ րոպեների ճշտությամբ հնարավոր լիներ կանխատեսել երկրաշարժը։

ՍՊԱԾ-Ի ՄԱՄԼՈ ԿԵՆՏՐՈՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4