ՍԻՍԻԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հուլիսի 29-ին, ժամը 15։30-ի մոտակայքում Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Տոլորսի լճում ձուկ որսալիս խեղդվել է երկու երեխաՙ 11 ու 13 տարեկան։ Կապանից ժամանած փրկարարներին չհաջողվեց դուրս բերել խեղդվածների դիակները, քանի որ ջուրը պղտոր էր, ինչպես նաեւ չկային համապատասխան պարագաներ։ Միայն հուլիսի 31-ին գյուղացիները լճից հանեցին երեխաների դիակները։