«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2002-08-01 | #144, 2002-08-02 | #145, 2002-08-03


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈՂ ԹԱՆԳԱՐԱՆ

«Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգման հանձնաժողովը» վերջերս անցկացրել է հերթականՙ չորրոդ հանդիպումը Թուրքիայի պետնախարար եւ փոխվարչապետ, «Գորշ գայլեր» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի գլխավորությամբ։ Հանձնաժողովի տարածած գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ կառուցվելու է թանգարանՙ «այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումների» դեմ։ «Թրքիշ դեյլի նյուս» եւ «Միլիեթ» օրաթերթի վկայությամբ, օսմանյան արխիվներից 20 հազար փաստաթղթեր թարգմանվելու են անգլերեն եւ տարածվելու համակարգիչովՙ հակազդելու «անհիմն պնդումներին»։

«Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգման հանձնաժողովի» տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ հետազոտական ինստիտուտները, ներառյալ «Թյուրքիյաթը», կիրականացնեն գիտական ուսումնասիրություններՙ հակազդելու «ցեղասպանության անհիմն պնդումներին», ինչպես նաեւ հայերեն ուսուցանելու ցանկություն ունեցող թուրքերին կտրվի նման հնարավորություն։

Հանձնաժողովի հինգերորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4