«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2002-08-02 | #145, 2002-08-03 | #146, 2002-08-20


ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ

ՎԱՆԱՁՈՐ, 17 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 16-ին ժամը 18-ի սահմաններում անհայտ առարկայի պայթյունի զոհ են դարձել երկու ահչափահաս վանաձորցիներՙ Արկադի Եղշատյանը եւ Վահան Գեւորգյանը, իսկ Մանիկ Խաչատրյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց։ Լոռու մարզային դատախազության քննիչ Մովսես Մովսիսյանի խոսքերով, առայժմ պարզ չէ Տիգրան Մեծh փողոցի թիվ 63 շենքի բակում գտնվող ժամանակավոր կացարանի ապամոնտաժման ժամանակ հայտնաբերված պայթուցիկի բնույթը, դեպքի մանրամասները ճշտվում են։ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ 232 հոդվածի առաջին մասով (ապօրինի զենք-զինամթերք պահել, կրել), ընթանում է նախաքննություն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4