Լոնդոնում հայ գաղութի անդամների ներկայությամբ պաշտոնական բացումն է կատարվել Հայաշենի գրադարանի, տեղեկացնում է «Հայկական տեղեկատվության եւ խորհրդի կենտրոնի» (ՀՏԽԿ) հրատարակած «Հայկական ձայն» տեղեկատուի ամառային 45-րդ համարը։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՏԽԿ-ի ընդհանուր քարտուղար Միսակ Օհանյանը, որը տեղեկություններ է հաղորդել գրադարանի հիմնադրման վերաբերյալ։ Այնուհետեւ խոսք է ասել Հովհաննես Պաճաքյանը։ Ծրագրի ավարտին շնորհակալական պատվոգրեր են բաժանվել բոլոր նրանց, ովքեր կամավոր սկզբունքով օժանդակել են գրադարանի կայացմանը։
Ըստ լրատվության, գրադարանն ունի, բացի գրքերից, պարբերաթերթեր, տեսաժապավեններ, CD-ներ եւ հայոց պատմության եւ մշակույթի վերաբերյալ արխիվային նյութեր։ Սկզբնական շրջանում գրադարանն աշխատելու է որպես ընթերցասրահ եւ բաց է լինելու կիրակի օրերին բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հայերի եւ Հայաստանի պատմական անցյալով եւ ներկայով։
Հ. Ծ.