ԲԱՔՈՒ, 21 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Վրաստանի արտգործնախարարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ։
Ըստ «Զերկալո» թերթի, «Վրաստանը պաշտպանում է պետությունների տարածքային ամբողջականության ու միջազգային հանրության կողմից ընդունված սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչպես նաեւ այն բոլոր նորմերը, որոնք իրենց արտացոլումն են գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի, միջազգային այլ կառույցների հայտարարություններում», -ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Զերկալոն» նշում է, որ հայտարարության մեջ հատուկ ընդգծված է, որ Ղարաբաղը պատկանում է Ադբեջանին։