Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ ս. թ. օգոստոսին ձերբակալվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներՙ Հայաստանի Հանրապետության չորս քաղաքացիներ։
Լրտեսության ձեւով հայրենիքի դավաճանության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել (քրեական օրենսգրքի 59-րդ հոդված)։ Գործով նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱՆ քննչական վարչությունը։
ՀՀ ԱԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ