ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր թողարկվեց «Արվեստ» ինտերնետային ամսագիրի առաջին համարը։ Այն հրատարակվում է Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ընկերակցության կողմից, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի աջակցությամբ։
Ինչպես Արմենպրեսի թղթակցին հայտնեց ընկերակցության նախագահ, նախագծի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ամսագրի խնդիրն է լինելու հայ մշակութային իրականության մեջ արվեստի տեսակների եւ նոր տեխնոլոգիաների հետ ստեղծագործության ավանդական ձեւերի եւ ազգային արվեստի ավանդույթների գոյակցության հարցի իմաստավորումը։
Ըստ նախագծի ղեկավարի, դա կարելի է անել միայն մասնագիտական հրատարակության էջերում, որոնք կդառնան ազգային մշակույթի սուր խնդիրների հրապարակային քննարկման դաշտ։ Նրա խոսքերով, «Արվեստը» կկրճատի մշակութային քաղաքականությունը որոշող եւ ազգային մշակույթի կենսակերպը նախանշող օրենքներ ընդունող պետական կառույցների եւ կենդանի մշակութային գործընթացի անմիջական մասնակիցների ու գործող անձանց միջեւ եղած տարածությունը։
Ամսագրի խմբագրական խորհրդի կազմում են Սոս Սարգսյանը, Լեւոն Անանյանը, Անելկա Գրիգոյանը, Դավիթ Մուրադյանը, Հայր Լեւոն Պողոս Զեքիյանը եւ ալյոք։