«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2002-08-21 | #148, 2002-08-22 | #149, 2002-08-23


ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆԱՄԹԵՐՔ ՆԵՐԿՐՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ

Ի պատասխան ԶԼՄ-ների տարածած այն լուրի, թե Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի մաքսավորները առգրավել են Նովոսիբիրսկից Հայաստան առաքվող զինամթերքի «խոշոր» խմբաքանակՙ տարբեր տրամաչափի շուրջ 110 հազար փամփուշտ, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ դեպքին ՀՀ զինված ուժերը որեւէ առնչություն չունեն։ ՀՀ պաշտպանության նախարարությունը զինամթերք ներկրում է միայն օրինական ճանապարհներովՙ տարբեր երկրների համապատասխան կառույցների հետ կնքած պայմանագրերի հիման վրա։

Ավելին, նման փոքր խմբաքանակով փամփուշտ ներկրելն ուղղակի անիմաստ է ՀՀ զինված ուժերի համար։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ազգի» կողմից ավելացնենք, որ հիշյալ «լուրը» երեկ հաղորդել էր «Մեդիամաքս» գործակալությունը, որից էլ շտապել էր օգտվել «Հայկական ժամանակ» օրաթերթը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4