«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2002-08-21 | #148, 2002-08-22 | #149, 2002-08-23


ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԲԵՌԼԻՆ, 22 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծմամբ։ Այս եզրակացությանն է եկել «Բեռլիներ ցայտունգի» վերլուծաբանը «Մոռացված հակամարտություն Լեռնային Ղարաբաղում. Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայքարում են ազդեցության համար» հոդվածում։

Հոդվածագիր Ռոնալդ Հայնեն համոզված է, որ հակամարտության լուծմանը չհասնելու Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ցանկությունը պայմանավորված է Կասպից ծովի էներգառեսուրսների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ձգտումներով։ Իսկ Հարավային Կովկասում հակամարտության երկարաձգման հիմնական պատճառն, ըստ նրա, միայնակ լուծելու Հայաստանի եւ Ադրբեջանի անկարողությունն է։ Հոդվածագիրը նկատում է, որ միջազգային հանրության ջանքերով հակամարտության լուծմանն այդպես էլ չի հաջողվել հասնել, իսկ անդրադառնալով օգոստոսի 11-ի նախագահական ընտրություններին ԼՂՀ-ում, նա նշում է, որ դրանցից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները լարվածության նոր աստիճանի են հասել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4