«Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն բոյկոտելու ընդդիմության փորձերը դատապարտված են», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն օգոստոսի 21-ինՙ Բաքվի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ «Ինտերֆաքս» գործակալության, Ալիեւը հատուկ ընդգծել է այն հանգամանքը, որ երկրում միմիայն ընդդիմությունն է դեմ հանրաքվեին։ Ադրբեջանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ օգոստոսի 24-ին կայանալիք հանրաքվեին կմասնակցի երկրի բնակչության մեծամասնությունըՙ հավանություն տալով սահմանադրության մեջ որոշակի փոփոխություններ մտցնելու իր նախաձեռնությանը։ «Այդ բարեփոխումները կնպաստեն երկրում ժողովրդավարական գործընթացների խորացմանը, առավել հիմնավոր կպաշտպանեն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները», նշել է Հ. Ալիեւը։