«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2002-08-23 | #150, 2002-08-24 | #151, 2002-08-27


ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ՎԻՄՍԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԲԲԻԻ ՀԱՄԱՐ ԱՄՈՒՐ ՀԻՄՔԵՐ ՍՏԵՂԾԵԼ

ԱՆԿԱՐԱ, 26 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլ ժամանած հակահայկական հայտնի քարոզիչ Սեմյուել Վիմսը խոստանում է, որ ամուր հիմքեր է ստեղծելու ԱՄՆ-ում հակահայկական քարոզչություն ծավալելու ուղղությամբ։

«Միլլիյեթ» թերթը հաղորդում է, որ Թուրքիայումՙ իր թուրք կնոջ հետ շրջագայող ամերիկացի հրապարակախոսը մեղադրել է հայկական պատմագիտական աղբյուրներին ապատեղեկատվություն տարածելու եւ սեփական արխիվները օտարների առջեւ փակ պահելու մեջ։ Թուրքական մամուլի մեծ ուշադրությանն արժանացած Վիմսը հայտարարել է, որ հաջորդ տարվանից իրականություն կդառնա իր մյուս թուրքամետ նախագիծըՙ Արկանզասի համալսարանում թուրքագիտության ինստիտուտի հիմնադրումը։ Նա նշել է, որ երկար տարիներ դաս է տվել այդ համալսարանում եւ կարողացել է նաեւ ստանալ ռեկտորի համաձայնությունը նախագծի իրականացման համար։ Դրա հիմնական նպատակը Վիմսը համարել է թուրքական լոբբիի համար ամուր հիմքերի ստեղծումը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4