«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2002-08-23 | #150, 2002-08-24 | #151, 2002-08-27


ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՓՈՐՁԱՄՐՑՈՒՄԸ

Ուկրաինայի հավաքականի հետ ընտրական մրցախաղին նախապատրաստվող ՀՀ երիտասարդական հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց «Բանանցի» հետ։ Դա մեր հավաքականի համար վերջին փորձամրցումն էր պատասխանատու խաղից առաջ։ Ցավոք, գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանը հնարավորություն չունեցավ հավաքականի բոլոր թեկնածուներին ընդգրկել խաղին, քանի որ «Փյունիկն» ու «Զվարթնոցն» առաջնության հանդիպում էին անցկացնում։ Տարօրինակ է նաեւ, որ Աբովյանում կայացած խաղում մրցավարների պարտականությունները կատարում էին պահեստային խաղացողները։

Խաղն անցավ փորձառու «Բանանցի» առավելությամբ եւ ավարտվեց նրա հաղթանակովՙ 3¬1։ «Բանանցից» գոլերի հեղինակներ դարձան Վարազդատ Ավետիսյանը, Գոռ Աթաբեկյանը եւ Ռազմիկ Գրիգորյանը, հավաքականից միակ գնդակը խփեց Գալուստ Պետրոսյանը։ Երիտասարդական հավաքականը հանդես եկավ հետեւյալ կազմով. Ֆելիքս Հակոբյան, Վիրաբ Մեյթիխանյան, Արթուր Խաչատրյան, Գագիկ Ավագյան, Կարեն Մուրադյան, Գալուստ Պետրոսյան, Դավիթ Գրիգորյան, Արթուր Պետրոսյան, Արարատ Առաքելյան, Վարդան Հովհաննիսյան, Էդիկ Մանուչարյան։ Փոխարինման դուրս եկան Սուրեն Սարգսյանը, Վահան Մառանջյանը, Հրաչյա Վարդազարյանը, Վահան Բաբայանը։

ՀՀ երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 3¬5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնիՙ նախապատրաստվելով սեպտեմբերի 6-ին Աբովյանում ուկրաինացիների հետ կայանալիք ընտրական մրցախաղին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4