ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍ, ԿԽՄԿ։ Հինգշաբթի օրըՙ օգոստոսի 29-ին երկու ռազմագերիներՙ մեկ ադրբեջանցի եւ մեկ հայ զինծառայողներ, հայրենիք վերադարձան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։ Հայրենադարձումը տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծումՙ Տավուշ/Ղազախ տարածքում։
ԿԽՄԿ-ն իր հանձնառության համաձայն եւ գործելով որպես չեզոք միջնորդՙ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով օժանդակեց այս երկու ռազմագերիների հայրենադարձմանը։ Երեւանում եւ Բաքվում ԿԽՄԿ-ի պատվիրակները, ովքեր պարբերաբար այցելում էին այս անձանց ազատազրկման ընթացքում, առանց վկաների զրույց ունեցան յուրաքանչյուրի հետ։ Նրանք երկուսն էլ հայտնեցին հայրենիք վերադառնալու իրենց ցանկությունը։ Այս հայրենադարձումն իրագործվեց Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների սերտ համագործակցությամբ։
Իր հանձնառության համաձայնՙ ԿԽՄԿ-ն 1992 թվականից ի վեր օժանդակել է տարածաշրջանում համապատասխան իշխանություններին նման հայրենադարձություններ կազմակերպելու գործում։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակություն.
Հեռ. 26 29 03, 27 31 52, 26 93 39