«Թուրան» գործակալությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից Թուրքիայի կառավարությունն արգելք է դրել թուրք-նախիջեւանյան սահմանին նավթամթերքների առեւտրի վրա։ Մոտ 12 հազար նախիջեւանցիներ զբաղվում են նավթի առեւտրովՙ Նախիջեւան-Իրան սահմանից գնում, ապա վաճառում Նախիջեւան-Թուրքիա սահմանում։ Թուրքիայի պետնախարար Ռամազան Միրզաօղլուն ասել է, որ թուրք-նախիջեւանյան սահմանով տարեկան 15 հազար տոննա դիզվառելիք է ներկրվում Թուրքիա, եւ իր երկիրը նպատակադրվել է պայքարել նավթի մաքսանենգության դեմ։