ՆՅՈՒ ՅՈՐՔ, 30 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Նյու Յորքի Արեւելյան թեմի Սբ Վարդան հայկական եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն ի հիշատակ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին։ Միջոցառումը կսկսվի սեպտեմբերի 11-ին ժամը 12.30-ին։ Արարողությանը մասնակցելու համար հրավիրված են տարբեր դավանանքների ներկայացուցիչներ։ Սեպտեմբերի 11-ին նախորդած կիրակի օրըՙ սեպտեմբերի 8-ին, Սբ Վարդանում տեղի կունենա նաեւ պատարագ։