ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տասնվեց քաղաքական կուսակցություններՙ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Հանրապետությունը», «Ազգային միաբանությունը», ՀԿԿ-ն, ԱԺՄ-ն, ԱԺԿ-ն, ԱԺԴ-ն, ՍԻՄ-ը, Հայաստանի սոցիալիստական կուսակցությունը եւ «Սոցիալիստական Հայաստան» միավորման մեջ ընդգրկված 7 կուսակցությունները, ստորագրել են համատեղ հայտարարությունՙ քաղաքական միավորում ստեղծելու մասին։ Համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է ընտրությունների թափանցիկության ապահովման, առաջիկա նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու անհրաժեշտության մասին։
Նշենք, որ սկզբում խոսվում էր, որ միությունը կրելու է «Ժողովրդահայրենասիրական միություն» անվանումը, սակայն, ինչպես ասացին ՀԺԿ լրատվության ծառայությունից, անվան հարցը դեռեւս չի քննարկվել։ Հայտարարության տեքստն ամբողջությամբ մամուլին կտրվի սեպտեմբերի 4-ինՙ «16-ի» հրավիրած ասուլիսի ժամանակ։