Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հատուկ գրություն էր առաքվել քույր եկեղեցիների հովվապետերինՙ կապված Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող «Պարոն Տեր» կալվածքի շուրջ ծագած խնդիրներին։
Ի պատասխան Նորին Սրբության նամակի, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել է Հռոմի սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ պապի նամակը։
Կաթոլիկ եկեղեցու հոգեւոր պետն իր մտահոգությունն է հայտնել Վեհափառ հայրապետինՙ տեղեկացնելով, որ հանձնարարական է տրվել Վատիկանի արտաքին գործոց գրասենյակինՙ դիմելու Իսրայելի կառավարությանըՙ «Պարոն Տեր» կալվածքի շուրջ ծագած խնդրի արդարացի լուծման համար։
«Հուսով եմ, որ բարի կամքի եւ փոխադարձ հարգանքի ոգով հնարավոր է այս ցավալի իրավիճակից լուծում գտնել, որով կպահպանվի Երուսաղեմի հնագույն հայոց պատրիարքությունը եւ այսպիսովՙ կկանխվի եւս մեկ հարված ուղղված քրիստոնեության առկայությանը Ս. քաղաքում», նշել է Հովհաննես Պողոս Բ պապն իր նամակում։