ԿՐԱՍՆՈԴԱՐ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Կրասնոդարում թալանվել է տեղի հայկական «Երկրամաս» թերթի խմբագրատունը։ Անհայտ անձինք, մուտք գործելով խմբագրություն, դուրս են բերել ողջ համակարգչային տեխնիկան եւ փաստաթղթերը։ Պատահարի հետեւանքով թերթի հետագա հրապարակումը հարցականի տակ է։ «Երկրամաս» անկախ օրաթերթը հրատարակվում էր 6 տարի եւ 2002 թ-ի ընթացքում նախ Երիտասարդ լրագրողների համառուսաստանյան ֆորումի մրցանակակիր է հանդիսացել «Ազգային թեմա» անվանակարգով, ապա ճանաչվել ՌԴ հարավային շրջանների լավագույն պարբերական։