Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներին, տեղեկացնում է խորհրդի մամլո ծառայությունը։ Ստանալով Վեհափառի օրհնությունը, խորհրդի անդամները, մասնավորապես խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը Վեհափառ հայրապետին ներկայացրին խորհրդի գործունեության շրջանակները։ Կաթողիկոսը հետաքրքրվեց հատկապես երկրում կադրային քաղաքականության միասնական վարմանՙ խորհրդի գործառույթներով։ Պատասխանելով խորհրդի անդամներին մտահոգող աղանդների տարածման դեմ Առաքելական եկեղեցու ծավալած գործունեության հարցերին, Վեհափառը նշեց, որ դա ոչ միայն եկեղեցու, այլեւ յուրաքանչյուր անհատի խնդիրն է։ Եվ առանց վերջիններիս օգնության եկեղեցին ի զորու չի լինի արմատախիլ անել այդ արատավոր երեւույթը։