«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2002-09-06 | #160, 2002-09-07 | #161, 2002-09-10


ՎԵՀԱՓԱՌՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՌԱԿ-ԹՄՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Կիրակի օրըՙ առավոտյան, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր աթոռ Սբ. Էջմիածնում ընդունեց Դետրոյթից (ԱՄՆ) ժամանած ՌԱԿ-ԹՄՄ պատվիրակությանըՙ գլխավորությամբ շրջանակի ատենապետ Հակոբ Ալեքսանյանի։

Վեհափառը ողջունեց հյուրերին եւ շնորհակալություն հայտնեց Դետրոյթի գաղութի հայությանըՙ հայրենիքի բարգավաճմանն աջակցելու համար, ի մասնավորիՙ Հայ առաքելական եկեղեցու գործունեությանն ակտիվ մասնակցելու համար։

Վեհափառն իր հայրապետական օրհնությունը բերեց հյուրերին։

Հանդիպումից հետո դետրոյթցի հայրենակիցները մասնակցեցին Սուրբ պատարագի արարողությանը։

Ընդունելությանը խմբին ընկերակցում էր ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4