«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2002-09-07 | #161, 2002-09-10 | #162, 2002-09-11


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Սեպտեմբերի 9¬10-ը Երեւանում կայացել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության 4-րդ նիստը։ Հանձնաժողովը գերմանացի, Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ Ուրսուլա Շլայխերի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի համանախագահությամբ հանդիպել է ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Հայաստանում Հունաստանի դեսպան, ԵՄ նախագահող Դանիան ներկայացնող Ա. Վլավիանոսի եւ ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Տ. Հոլցեի հետ։

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսական զարգացման, ԼՂ հիմնահարցի եւ սահմանադրական բարեփոխումների ընթացքի մասին հարցեր։

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից ակնկալում էՙ «վերացնել մահապատիժն ամբողջովին, համաձայն մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ներկա օրենսդրությունը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու նպատակով հնարավորինս արագ ընդունել ազգային ծրագիր, Մեծամորի ատոմակայանի փակումըՙ այլընտրանքային հուսալի, տարբերակված ու անվտանգ էներգետիկ հզորությունների առկայության պայմաններում, ողջունում է ԵՄ պարտավորությունըՙ 100 մլն եվրո ներդրման ծրագիրը»։

Համատեղ ընդունած հայտարարությամբ ԵՄ-ն նաեւ կոչ է ուղղում Թուրքիային բացելու սահմանները Հայաստանի հետՙ համաձայն միությանն անդամակցելու նախապայմանների։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4