«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2002-09-07 | #161, 2002-09-10 | #162, 2002-09-11


ԴԵՏՐՈՅԹՑԻՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ «ԱԶԳԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայաստանում 10-օրյա շրջագայությունն ավարտելու վերջին օրըՙ երեկ, Դետրոյթի ՌԱԿ եւ ԹՄՄ շրջանակը ներկայացնող զբոսաշրջիկների խումբն այցելեց մեր թերթի խմբագրություն եւ զրույց ունեցավ խմբագիրների ու լրագրողների հետ։ Թերթի 11-ամյա պատմությանը ծանոթանալուց հետո 13 հոգանոց խմբի անդամները, որոնցից շատերն առաջին անգամ էին մայր հայրենիքում, ներկայացրին իրենց տպավորությունները։ Բացի երկրի բնության գեղեցկությունից ու Երեւանի շենշող մթնոլորտից, նրանց առավելաբար տպավորել էր ժողովրդի մարդամոտությունը, սրամտությունը, հյուրընկալ բնավորությունը։ Խմբի ղեկավար, ՌԱԿ Դետրոյթի Վ. Թեքեյան ակումբի ատենապետ Հակոբ Ալեքսանյանի ասելով, խմբի վրա ամենամեծ տպավորությունն էր թողել մայրաքաղաքի փողոցների ապահովությունը, նույնիսկ գիշերային ուշ ժամերին։ Խմբի անդամները գոհ էին նաեւ իրենց հյուրընկալող կազմակերպությանՙ «Կարավան տուրզի» ծառայությունից, ուղեկցող անձնակազմից։ «Հայաստանը պետք է սեփական աչքով տեսնել, որպեսզի համոզվեն, որ կյանքն այստեղ այնքան վատ չէ, որքան ներկայացվում է դրսում, ասում էին սփյուռքահայ հյուրերը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4