Մոսկվայում անցկացվող շախմատի «դարի մրցամարտում» Ռուսաստանի հավաքականը հինգ տուրից հետո կրճատեց հաշվի տարբերությունըՙ այն հասցնելով նվազագույնի (25,5¬24,5)։ Երրորդ տուրում աշխարհի հավաքականի կազմում առաջին անգամ հանդես եկավ Վլադիմիր Հակոբյանը։ Նորամուտն անհաջող էր. Հակոբյանը պարտվեց Մորոզեւիչից։ Հայ գրոսմայստերը խաղատախտակի մոտ նստեց նաեւ 5-րդ տուրում եւ կրկին անհաջողության մատնվեցՙ այս անգամ զիջելով Կրամնիկին։ Առայժմ անհաջող է խաղում նաեւ Գարրի Կասպարովը, որը երկու տուրից հետո իր թիմին միայն կես միավոր էր պարգեւել։ 3-րդ տուրում Կասպարովը ոչ-ոքի խաղաց Գելֆանդի հետ, ապա առաջին հաղթանակը տոնեց Շիրովի նկատմամբ, բայց 5-րդ տուրում պարտվեց Պոլգարից։