«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2002-09-10 | #162, 2002-09-11 | #163, 2002-09-12


ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՎՈՒՄ Է ԱՐԱՐԱՏ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՎ

ԱՆԿԱՐԱ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Իսրայելցի փրկարարների խումբը Մագնուս Եչելի գլխավորությամբ սկսել է բարձրանալ Արարատ լեռը, ինչը, «Անատոլու» գործակալության տեղեկատվության համաձայն, ունի թուրք-իսրայելական բարեկամությունը խորհրդանշող իմաստ։ Եչելը հայտարարել է, որ 2 պետություններին միավորում են մշակութային ընդհանրությունները, որոնք 5000 տարվա պատմություն ունեն։ «Մենք պատրաստվում ենք լեռան գագաթին բարձրացնել թուրքական դրոշը եւ իրականացնել հետազոտություններ, որոնք ավելի ուշ կներկայացնենք Իսրայելի ժողովրդին», հայտարարել է Եչելը։

Խմբի անդամները նաեւ զբաղվում են զբոսաշրջության բիզնեսի կազմակերպմամբ։ Նրանք հայտարարել են, որ Իսրայելում կան 40 այլ խմբեր, որոնք եւս ցանկանում են բարձրանալ լեռը։ Խումբը, որի կազմում են նաեւ փրկարարներ եւ լեռնագնացներ Նոքեդ Դեւիդը, Ռաբինա Դեւիդը եւ Գվիրթսման Մայքլը թուրք 3 գործընկերների հետ գագաթին կհասնի սեպտեմբերի 12-ին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4