Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՌԱԿ Հանրապետական վարչության հերթական նիստը։
Վարչությունը լսել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ՀՌԱԿ ծրագրի մասին օրակարգային հարցը, որը ներկայացրել է Մեխակ Գեւորգյանը։ Արձանագրվել է, որ խորհրդարանական ընտրություններին նախորդող տարում կուսակցության Հանրապետական վարչությունը ձեռնարկել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակում, որի հիմնադրույթները ներկայացվելու են ՀՌԱԿ XI պատգամավորական ժողովում, իսկ փաստաթուղթը ենթադրվում է ամբողջապես նախապատրաստել եւ հրապարակել 2002 թվականի դեկտեմբերի եւ 2003 թվականի հունվարի ընթացքում։
Ծրագրի ստեղծմանը նպաստում են ՀՌԱԿ Հանրապետական վարչության կազմակերպած «Ազգային հիմնախնդիրներ» շարքի կլոր սեղանները, որոնց մասնակցում են իշխանության ներկայացուցիչներ, մասնագետներ։
Վարչությունը նպատակահարմար գտավ, բացի Հայաստանի մասնագետներից, իրականացվող աշխատանքներում ներգրավել օտարերկրյա տնտեսագետների եւ իրավաբանների։ Որոշում է կայացվել Հանրապետական վարչությունում պարբերաբար լսել ծրագրի նախապատրաստման ընթացքը։
Հանրապետական վարչությունը հաստատել է թիվ 33 եւ թիվ 34 շրջաբերականներըՙ ուղղված շրջանակների եւ ակումբների վարչություններին։
Որոշում է ընդունվել սեպտեմբերի 28¬29-ը Երեւանում հրավիրել շրջանակների վարչականների, ակումբների ատենապետների եւ գրասենյակների աշխատակիցների երկօրյա սեմինար-խորհրդակցություն։