Մոսկվայում անցկացվող շախմատի «Դարի մրցամարտում» աշխարհի հավաքականը կրկին միավորների տարբերությունը հասցրեց 3-ի։ 6-րդ եւ 7-րդ տուրերն ավարտվեցին ոչ-ոքիՙ 5¬5 հաշվով։ Իսկ ահա 8-րդ տուրում աշխարհի հավաքականը Ռուսաստանի ընտրանուն հաղթեց 6¬4 հաշվով։ Այդ հաջողությունում իր մեծ ներդրումն ունեցավ Վլադիմիր Հակոբյանը, որն այս մրցաշարում իր երրորդ հանդիպումն էր անցկացնում։ Հայ շախմատիստը վերելքով անցկացրեց պարտիան Գարրի Կասպարովի հետ, եւ արդեն 25-րդ քայլում ստիպեց նրան անձնատուր լինել։ 2-րդ հաղթական միավորն աշխարհի հավաքականին պարգեւեց Բորիս Գելֆանդըՙ պարտության մատնելով Խալիֆմանին։ Այսպիսով, մրցաշարի ավարտից 2 տուր առաջ հաշիվը դարձավ 41,5¬38,5ՙ հօգուտ աշխարհի հավաքականի։ Զարմացնում է Ռուսաստանի հավաքականի առաջատարներ Գարրի Կասպարովի եւ Վլադիմիր Կրամնիկի թույլ ելույթը։ Մասնավորապես, Կասպարովը 8 հանդիպումներում վաստակել է ընդամենը 3 միավոր։ Իսկ մասնակիցներից լավագույն արդյունքը պատկանում է Ալեքսանդր Մորոզեւիչինՙ 5,5 միավոր 8 հնարավորից։ 5-ական միավոր են վաստակել Բարեեւը, Գրիշչուկը, Իվանչուկը, Պոնոմարյովը, Շիրովը եւ Գելֆանդը։