«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2002-09-14 | #166, 2002-09-17 | #167, 2002-09-18


ԹԵՎԶԱՁԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ՈՒՂԵՐՁԸՙ ՊԱՆԿԻՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեի գլխավորած պատվիրակությանը։

Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-վրացական երկկողմ հարաբերություններին, մասնավորապես պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Դավիթ Թեւզաձեի խոսքով, այդ հարաբերությունների զարգացման առումով շատ կարեւոր դեր է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի վերջերս Վրաստան կատարած պաշտոնական այցը։

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, զրուցակիցները շեշտել են Հարավ-Կովկասում տնտեսական փոխգործակցության զարգացման կարեւորությունը, նշելով, որ միայն այդ դեպքում տարածաշրջանի պետությունները գրավիչ կլինեն ներդնողների համար։

Վրաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է նաեւ Պանկիսի կիրճի շուրջ վերջին զարգացումները։ Նա Հանրապետության նախագահին հանձնել է այդ խնդրի վերաբերյալ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի ուղերձը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4