«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2002-09-14 | #166, 2002-09-17 | #167, 2002-09-18


1993 Թ.-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Իր հուշերում գրում է դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը

«1993 թ. սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը լուծարեց իր երկրի խորհրդարանը։ Վերջինս, որպես պատասխան, պաշտոնազրկեց նախագահին։ Արդյունքում ստեղծված պատային իրավիճակը հոկտեմբերի 3-ին վերաճեց արյունահեղ բախման։ Խորհրդարանի խոսնակ Ռուսլան Խասբուլատովը նախապես գաղտնի համաձայնության էր եկել Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի հետ, եթե Խասբուլատովին հաջողվեր դիմակայել Ելցինին, ապա նա ռուսական սահմանապահ զորքերին հանելու էր Կովկասի սահմաններից եւ Թուրքիային թույլ էր տալու սահմանափակ բնույթի ներխուժումներ իրականացնել Հայաստանում, օգտագործելով քրդական հարցը որպես պատրվակ, եւ Վրաստանումՙ Աբխազիայի անվտանգությունն ապահովելու համար»։

Այս տողերը պատկանում են Հայաստանում 1993¬94 թթ.-ին Հունաստանի դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսին, որն այժմ իր երկրի դեսպանն է Կանադայում։ Վերոհիշյալ հատվածը քաղված է վերջերս Լոնդոնում «Կոմիտաս» ինստիտուտի կողմից հրատարակված «Կովկասյան քրոնիկներ. Ազգակերտում եւ դիվանագիտություն Հայաստանում» վերնագրով նրա հուշագրական գրքից։

Իր այս պնդման համար Խրիզանթոպուլոսը վկայակոչում է Հայաստանում Ֆրանսիայի եւ Մ. Նահանգների այն ժամանակվա դեսպաններ Ֆրանսուա դը Արտինգին եւ Հերրի Գիլմորին։

Գրքին ավելի ընդարձակ կանդրադառնանք առաջիկայում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4