ԲԱՔՈՒ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ինչպես Բաքվի «525» թերթին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է 2002 թ. ֆինանսական տարում մեծացնել ռազմական օգնությունն Ադրբեջանինՙ 4,4 մլն.-ից 7 մլն դոլարի։ Այդ օգնությունը կհատկացվի ՌԾՈՒ, Պետական սահմանապահ ծառայությանը եւ խաղաղարարական ուժերին (նրանց մատակարարմանն ու ուսուցմանը)։ Բացի այդ, ադրբեջանցի սպաներին անգլերենի ուսուցման նպատակով հատկացումները 400 հազարից կհասնեն 700 հազար դոլարի։ Համապատասխան համաձայնությունը երկու երկրների միջեւ կստորագրվի մոտ ժամանակներս։