«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2002-09-14 | #166, 2002-09-17 | #167, 2002-09-18


ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎՈՒՄ Է ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկՙ կեսօրից հետո, կես ժամի տարբերությամբ, Բաքու ժամանեցին Վրաստանի եւ Թուրքիայի նախագահները. «Բինա» օդանավակայանում Էդուարդ Շեւարդնաձեին եւ Ահմեդ Նեջդեթ Սեզերին դիմավորեց Հեյդար Ալիեւը։ Արդեն այսօր առավոտյան Բաքվից 35 կմ հարավ գտնվող, մերձկասպյան Սանգաչալ տերմինալում երեք պետությունների ղեկավարները կմասնակցեն 1740 կմ ընդհանուր երկարությամբ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը։ Երեկոյան «Գյուլիստան» պալատում հանդիսավոր ընթրիքի ավարտից հետո Շեւարդնաձեն եւ Սեզերը կլքեն Բաքուն։

Երկուշաբթի օրը, իր ավանդական ռադիոհարցազրույցում, Վրաստանի նախագահ Շեւարդնաձեն, անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարության հարցին, հայտարարել է, թե Վրաստանի հասցեին Ռուսաստանի կողմից հնչող սպառնալիքները պատահաբար չէ, որ համընկնում են։ «Պատահական ոչինչ չի լինում, առավել եւս, երբ խոսք է գնում աշխարհաքաղաքական գործընթացների մասին։ Վրաստանի եւ ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար սկսվում է նոր իրողություն։ Նավթամուղի շինարարությունը կնշանակի ներդրումների մեծ հոսք, ինչը կամրապնդի տարածաշրջանի պետությունների անկախությունը, կապահովի Արեւմուտքի հետ մերձեցումը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը», նախագահ Շեւարդնաձեի խոսքերը մեջբերում է «BS-press» վրացական գործակալությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4