«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2002-09-14 | #166, 2002-09-17 | #167, 2002-09-18


«ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-ԵՎՍ ՉՈՐՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐ (ACCA)

«Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ շարքերը համալրվեցին նոր միջազգային որակավորում ստացած եւս չորս հաշվապահներով, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում ուսանում էին աշխարհում ամենամեծ ճանաչում ունեցող միջազգային հաշվապահական որակավորում տրամադրող հաստատությունում (ACCA)։

Այսպիսով, հաղթահարելով ուսման բարդություններն ու դժվարությունները, նրանք համալրեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիայի» նախապես միջազգային որակավորում ստացած եւս երեք հաշվապահների շարքերը, որոնցից երկուսն այժմ աշխատում են «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ի արտասահմանյան գրասենյակներում։

Եվ այսպես, «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ն լինելով միակ ֆինանսական խորհրդատվական ընկերությունը Հայաստանում, ուր աշխատում են միջազգային որակավորում ունեցող այդքան հաշվապահներ, շնորհավորում է իր նոր որակավորված հաշվապահներին եւ հույս հայտնում, որ նրանք իրենց գիտելիքներն ու ողջ մասնագիտական փորձը կներդնեն ՀՀ տնտեսության զարգացման, վերակառուցման գործընթացին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4