Չի թուլանում հասարակության ուշադրությունը Ատոմ Եղոյանի «Արարատ» ֆիլմը նկատմամբ։ Թուրքական այսօրվա իշխանությունները շարունակում են պնդել, որ «Հայոց ցեղասպանություն» չի եղել երբեւէ, այլ ընդամենը «հայերի տեղահանությունՙ ռուսական բանակի հանկարծակի հարձակումներից Թուրքիան ապահովագրելու համար»։ Փորձ եղավ նույնիսկ տապալել ֆիլմի պրեմիերան Կաննի կինոփառատոնում։ Ատոմ Եղոյանը ստիպված եղավ կրքերը մարելու համար ֆիլմը հանել մրցութային ցուցադրությունից։
Սակայն կրքերը կրկին թեժանում են։ Հավանաբար, թուրքերը լավ են հասկանում, որ այս ֆիլմը հսկայական նշանակություն կունենա պատմական փաստերը ճշգրտելու իմաստով։ Դրա համար Թուրքիայում արդեն սկսվել են Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի մասին պատմող ամերիկա-թուրքական համատեղ ֆիլմի նկարահանումները։ Այս ծրագրին մասնակցում է լեգենդար Լոուրենս Օլիվիեի որդինՙ Տարկուինը, որի հետ նույն ֆիլմում նկարահանվում է նրա թրքուհի կինըՙ Զելդան։ Ֆիլմի ռեժիսորն է Բրյուս Բերեսֆորդը (նա հանդիսատեսին ծանոթ է օսկարակիր «Միսս Դեյզիի վարորդը» ֆիլմից)։ Այս ֆիլմի ստեղծման ծրագիրը երկար պատմություն ունի։ Գլխավոր դերում նկարահանվելու համար ժամանակին առաջարկություններ են արվել Դուգլաս Ֆերբենկսին, Կերկ Դուգլասին եւ Օմար Շարիֆին։ Վերջին անգամ փորձ արվեց Աթաթյուրքի դերն առաջարկել Անտոնիո Բանդերասին։ Սակայն 2 տարի առաջ նա կտրուկ հրաժարվեց առաջարկությունից։
Հավանաբար թուրքերը շատ ջանքեր պետք է գործադրեն այս անգամ եւս պատմական իրողությունները խեղաթյուրելու համար։