ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Սեպտեմբերի 19-ին Երեւան է ժամանում Ռուսաստանի Դաշնության արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արկադի Վոլսկին։ Ա. Վոլսկին մտադիր է մի շարք հանդիպումներ ունենալ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական համագործակցության հարցերը։
Սպասվում է նաեւ Յուրի Լուժկովի այցը
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Նախնական տվյալներով, հոկտեմբերի սկզբին նախատեսվում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի այցը Հայաստան։ Ներկայումս ճշտվում են այցի ժամկետները եւ ծրագիրը։