Այցելությամբ Կարաչի քաղաքում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն իր պակիստանցի գործընկեր Համիդ Նավազ Խանի հետ կնքել է ադրբեջանա-պակիստանյան ռազմական համագործակցության պայմանագիր, հաղորդում է Ֆրանսպրեսը։ Մինչ այդ Ադրբեջանը նմանօրինակ պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ։ Բաքու-Իսլամաբադ պայմանագիրը վերաբերում է երկու պետությունների ռազմական համագործակցությանը հետեւյալ ոլորտներումՙ համատեղ զորավարժություններ, տեղեկատվության եւ անձնակազմի փոխանակում, գործակցության պաշտպանություն գիտության եւ արդյունաբերության ոլորտում։