Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (փ. Վազգեն Սարգսյան 7, «Արմենիա» հյուրանոցին կից) 2002 թ. սեպտեմբերի 22-ին, կիրակի, ժ. 19։00-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) 2002¬2003 թթ. համերգաշրջանի բացման համերգը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյան
Համերգի մենակատարն է միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար Ավետիս Գույումջյանը (Վիեննա), որը հանդես կգա Յոհաննես Բրամսի Դաշնամուրային կվինտետ F Minor, Op. 34 ստեղծագործության կատարմամբ, որի նվագախմբային տարբերակը Հայաստանում կատարվում է առաջին անգամ։
Ծրագրում.
Արկանջելլո Կորելլի ¬ Կոնչերտո Գրոսսո Op. 6 No. 2
Մայքլ Թիփեթ ¬ Կոնցերտ-ֆանտազիա Կորելլի թեմաներով
Հայաստանում կատարվում է առաջին անգամ
Հայաստանի պետական կամերային նվագախմբի հովանավորն է «Վաչէ եւ Թամար Մանուկեան» բարեգործական միությունը։