Ֆուլ-կոնտակտ կարատեի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի նախաձեռնությամբ Գավառում գործող մարզաձեւի խմբակի անդամները շատ կարճ ժամանակահատվածում զգալի առաջընթաց են ապրել։ Նրանցից մեկըՙ Գավառի թիվ 4 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Ֆայադյանը, շատ շուտ հմտացավ մարզաձեւում եւ արդեն հասցրել է հաղթող ճանաչվել Արտաշատում եւ Երեւանում անցկացված մրցումներում։