ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի լրատվության վարչությունից տեղեկացանք, որ այս տարվա սեպտեմբերի 26¬27-ը Վաշինգտոնում կայանալիք հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովին հայկական պատվիրակության ներկայացնելիք հիմնահարցերը քննարկվել են երեկ նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային նիստի ժամանակ։ Դրանք են մակրոտնտեսական քաղաքականություն, գործարար մթնոլորտ, էներգետիկա եւ շրջակա միջավայր, ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներ։
Հաղորդվում է նաեւ, որ հանձնաժողովի նիստին հաջորդելու է Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի 2002 թ. տարեկան համաժողովը, որին մասնակցելու է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի գլխավորած հայկական պատվիրակությունը։