Այս էլ որերորդ դատական նիստը Հունանյանների քեռին նվիրեց ինքն իրեն։ Մինչ դատարանը ամբաստանյալ Վռամ Գալստյանի ասածները կհրապարակեր մյուս ամբաստանյալների համար, որպես կանոն չխոսկան ամբաստանյալ Համլետ Ստեփանյանը խոսեց։ Խոսեց, որպեսզի մինչեւ դատական վիճաբանությունների փուլը «չխոսի» իր պաշտպան Աղասի Աթաբեկյանը։
Իսկ ավելի պարզՙ Համլետ Ստեփանյանը գրավոր շնորհակալություն հայտնեց իր պաշտպանինՙ դատավարության ներկա փուլում նրա ծառայություններն ավելորդ համարելով։
Հետաքրքրական է, թե այդ ինչպե՞ս, ե՞րբ եւ ինչո՞ւ Համլետ Ստեփանյանի «հովերը» եկան ու հուշեցին վարվել այս կերպ։
Սա թերեւս քիչ կարեւոր, բայց ոչ անկարեւոր հարց է։
Շատ ավելի հետաքրքրական է, որ Հունանյանների քեռին մի քանի դատական նիստ զբաղեցրեց իրենովՙ մշուշոտ խոստումներ տալով, անգամ կանխատեսելով, որ իր դատապարտման հնարավոր ժամկետը կարող է լինել 15 տարին։
Դատավարությունը կշարունակվի երկուշաբթի։
Ա. Հ.