«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2002-09-18 | #168, 2002-09-19 | #169, 2002-09-20


ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՍԻԱՅԻ ԲԱԺԻՆ ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱԶՄՈՒՄ

Արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունքի առաջարկությամբ ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշեց արեւելագիտության ինստիտուտի կազմում ստեղծել Արեւելյան Ասիայի բաժին։

Այս որոշումն ընդունվեց ՀՀ ԳԱԱ նախագահության սեպտեմբերի 18-ի նիստի ժամանակ։

Արեւելյան Ասիայի բաժնի խնդիրները պետք է լինեն Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի ժամանակակից պատմության, ներքին եւ արտաքին քաղաքականության, տնտեսության եւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական հարցերի ուսումնասիրությունը, Արեւելյան Ասիայի երկրների, մասնավորապես Հնդկաստանի, Չինաստանի եւ Ճապոնիայի հետ Հայաստանի Հանրապետության միջպետական հարաբերությունների ուսումնասիրությունը, Արեւելյան Ասիայի երկրների հետ հայերի պատմամշակութային կապերի եւ հայ համայնքների պատմության ուսումնասիրությունը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության, արտաքին գործերի նախարարության եւ պետական այլ մարմինների համար վերլուծական համապատասխան նյութերի, առաջարկությունների եւ հանձնարարականների պատրաստումը։

ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշեց նաեւ դիմել ՀՀ կառավարությանն Արեւելյան Ասիայի բաժինը 10 գիտական աշխատակիցների հաշվով բազային ֆինանսավորմամբ ապահովելու համար։

ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ գիտական տեղեկատվության եւ լրատվության կենտրոն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4