«Փյունիկ»¬«Լոռի» խաղում գրանցված հաշիվը (13¬2) ոչ միայն ընթացիկ առաջնության, այլեւ «Փյունիկի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր երկրի առաջնություններում։ Մինչ այդ, թիմի ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել էր 1992 թ.ՙ անդրանիկ առաջնությունում («Կիլիկիա»ՙ 12¬1)։ Ինչ վերաբերում է «Լոռուն», ապա նախկինում փյունիկցիները 2 անգամ վանաձորցիներին հաղթել էին 10¬0 հաշվով (1994, 1997 թթ.)։ «Փյունիկը» ՀՀ առաջնություններում 7-րդ անգամ է մեկ խաղում խփում 10 եւ ավելի գնդակ (10¬0ՙ «Քասախ», 1993 թ., «Արագած», 1995 թ., 10¬2ՙ «Կոտայք», 2001 թ.)։ Առաջին անգամ թիմը խփեց 13 գոլ։ «Լոռու» հետ խաղն ամենագոլառատն էր (15) «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում։ Երկրի առաջնություններում մեկ խաղում ավելի շատ գնդակ խփվել է միայն 1992 թ. «Արարատ»¬«Ախթամար»ՙ 18¬0 (արդյունավետության բացարձակ ռեկորդ) եւ «Ալաշկերտ»¬«Սյունիք»ՙ 8¬9 (ամենաանսովոր հաշիվը) հանդիպումներում։ Վիճակագրությամբ հետաքրքրվողներին տեղեկացնենք, որ Հայաստանի առաջնություններում 51 անգամ մեկ խաղում խփվել է 10 եւ ավելի գնդակ, որից 28-ումՙ մեկ թիմի դարպասը։ Ներկայացնում ենք այն խաղերի շարքը, որոնցում թիմերից մեկը դարձել է 10 եւ ավելի գոլերի հեղինակ։
«Արարատ»¬«Ախթամար»ՙ 18¬0 (1992 թ.)
«Արարատ»¬«Զանգեզուր»ՙ 14¬0 (1994 թ.)
«Բանանց»¬«Քասախ»ՙ 13¬1 (1993 թ.)
«Շիրակ»¬«Լեռնագործ»ՙ 13¬1 (2000 թ.)
«Փյունիկ»¬«Լոռի»ՙ 13¬2 (2002 թ.)
«Կիլիկիա»¬«Արարատ»ՙ 0¬12 (1992 թ.)
«Բանանց»¬«Կիլիկիա»ՙ 12¬0 (1992 թ.)
«Կիլիկիա»¬ՀՄԸՄՙ 1¬12 (1992 թ.)
«Կիլիկիա»¬ՀՄՄ¬ՖԻՄԱՙ 0¬11 (1992 թ.)
«Կոտայք»¬«Արաբկիր»ՙ 11¬0 (1996/97 թթ.)
«Բանանց»¬«Զանգեզուր»ՙ 11¬1 (1994 թ.)
«Վան»¬«Արագած»ՙ 11¬1 (1995 թ.)
«Շիրակ»¬«Դվին»ՙ 11¬1 (1999 թ.)
«Արարատ»¬«Կիլիկիա»ՙ 10¬0 (1992 թ.)
«Բանանց»¬«Լոռի»ՙ 10¬0 (1992 թ.)
ՀՄԸՄ¬«Քասախ»ՙ 10¬0 (1993 թ.)
«Վան»¬«Կանազ»ՙ 10¬0 (1993 թ.)
«Լոռի»¬ՀՄԸՄՙ 0¬10 (1994 թ.)
«Կոտայք»¬«Զանգեզուր»ՙ 10¬0 (1994 թ.)
ՀՄԸՄ¬«Արագած»ՙ 10¬0 (1995 թ.)
«Շիրակ»¬«Ազնավուր»ՙ 10¬0 (1995/96 թթ.)
«Արաբկիր»¬«Շիրակ»ՙ 0¬10 (1996/97 թթ.)
«Փյունիկ»¬«Լոռի»ՙ 10¬0 (1997 թ.)
«Շիրակ»¬«Լոռի»ՙ 10¬0 (1997 թ.)
«Արարատ»¬«Ալաշկերտ»ՙ 10¬2 (1992 թ.)
«Քասախ»¬«Կիլիկիա»ՙ 2¬10 (1992 թ.)
«Վան»¬«Արարատ»ՙ 2¬10 (1994 թ.)
«Կոտայք»¬«Փյունիկ»ՙ 2¬10 (2001 թ.)