Բաքվում ստորագրվեց համատեղ արձանագրություն
Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ վարած բանակցություններից հետո Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նյութատեխնիկական վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սաֆեթ Քայան հայտարարել է, որ Թուրքիան «պատրաստ է պաշտպանել Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ամեն մի որոշում»։
Այդ մասին հաղորդելովՙ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ նշեց, որ թուրքական զինվորական պատվիրակության այցն ավարտվել է նյութատեխնիկական միջոցների համատեղ օգտագործմանը վերաբերող արձանագրության ստորագրմամբ։ Ըստ ՌԻԱ գործակալության, փաստաթուղթը նախատեսում է Թուրքիայի անհատույց նյութատեխնիկական օգնությունն Ադրբեջանի զինված ուժերին։ Հանդիպման ժամանակ Սաֆար Աբիեւը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը համակողմանիորեն օգնում են Ադրբեջանին։