Սեպտեմբերի 19-ին Օտտավայում, Կանադայի ազգային գրադարանում տեղի ունեցավ Հայաստանում 1993-94 թթ. Հունաստանի առաջին դեսպան, ներկայումս Կանադայում Հունաստանի դեսպան Լեոնիդաս Խրիզանտոպուլոսի «Կովկասյան ժամանակագրություն. պետության ստեղծումը եւ դիվանագիտությունը Հայաստանում, 1993-94 թթ.» գրքի շնորհանդեսը։ Գրքի հրատարակիչն է ամերիկյան «Կոմիտաս» ինստիտուտը։
Գրքի շնորհանդեսը շնորհակալական խոսքով բացեց Կանադայում ՀՀ դեսպան Ա. Պապյանը, այնուհետեւ գրքի ծանոթացման ելույթով հանդես եկավ հեղինակը։
Շնորհանդեսին մասնակցում էին Կանադայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, հույն եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։