«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2002-09-20 | #170, 2002-09-21 | #171, 2002-09-24


ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 23-ին Թեքեյան կենտրոնում Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, վարչության անդամներ Հրաչյա Կարապետյանը եւ Մեխակ Գեւորգյանը հանդիպում են ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Վուլֆ Բարթելսի հետ։

Տեղի ունեցած զրույցի ընթացքում ՀՌԱԿ վարչականները համառոտ ներկայացրել են կուսակցության պատմությունը, քաղաքական դիրքորոշումները երկրի ներկա սոցիալ-տնտեսական զարգացումների շուրջ։

Երկկողմ վստահություն է հայտնվել շարունակելու արդյունավետ փոխհարաբերությունները կուսակցության եւ դեսպանատան միջեւ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4