«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2002-09-20 | #170, 2002-09-21 | #171, 2002-09-24


ՆՈՐԱԳԻՐՆԵՐ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔՈՒՄ

Օրերս Ալավերդիում հերթական նիստն էր անցկացնում քաղաքի ՀՌԱԿ նույնանուն ակումբը։ Այս անգամ առիթը կրկին նորագիրների ընդունելությունն էր։ Ինչպես հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության փոխատենապետ Հարություն Առաքելյանը, Լոռու մարզը եւ մասնավորապես Ալավերդի քաղաքը վերջին 10 տարվա ընթացքում տնտեսական բազմաթիվ հիմնահարցերի առաջ է կանգնել։ Դրա պատճառն, իհարկե, տնտեսական սխալ քաղաքականությունն էր, որը վարում էին նախկին իշխանավորները։ Եվ այս դրությունից դուրս գալու համար ալավերդցիները փորձում են ուղիներ գտնել։ Նրանք տնտեսական նոր ծրագրեր են առաջարկում, որոնք սիրով ընդունում է ՀՌԱԿ կուսակցության վարչությունը։

Առավել կարեւոր է քաղաքական գործունեությունն այստեղ։ Կարճ ժամանակ անց կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Իսկ այս իմաստով զգալի աշխատանք են կատարում քաղաքի ռամկավարները, որոնք ուժ են դարձել քաղաքում։ ՀՌԱԿ «Ալավերդի» ակումբի ատենապետ, Ալավերդու փոխքաղաքապետ Արա Թովմասյանը համոզված է, որ ակումբը համալրող այս 10 երիտասարդները զգալի աշխատանք կկատարեն շատ հարցեր լուծելու համար։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4