«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2002-09-20 | #170, 2002-09-21 | #171, 2002-09-24


ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԲՈՎԻՆԱՅԻՆ

Շվեյցարիայում բնակվող Մարի-Գայանե Միքայելյանը հաջող հանդես եկավ կանադական Քվեբեկ քաղաքում անցկացված թենիսի մրցաշարումՙ հասնելով եզրափակիչ։ Վճռական խաղում Միքայելյանը զիջեց ռուսաստանցի Ելենա Բովինային (3¬6, 4¬6)։ Կիսաեզրափակիչում Միքայելյանի մրցակցուհին իտալուհի Սիլվիա Ֆարինա-Էլիան էր։ Հայ թենիսիստուհին հաղթեց 7¬6, 6¬1 հաշվով։ Իսկ Բովինան եզրափակիչի ուղեգիր նվաճեց իր հայրենակցուհի Անաստասիա Ռոդիոնովայի նկատմամբ հաղթանակի շնորհիվ (6¬1, 6¬0)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4